Նոյեմբեր ամսվա «լավագույն աշխատակից»

Աշխատակիցների շահագրգռվածության և նրանց աշխատանքի մակարդակի բարձրացման նկատառումից ելնելով Ղարաբաղ Տելեկոմը շարունակում է սպասարկման կենտրոնի «ամսվա լավագույն աշխատակից» ծրագրի իրագործումը:

Դեկտեմբերի 17-ին Ղարաբաղ Տելեկոմի Բաժանորդային սպասարկման ենթաբաժինը կազմակերպեց հերթական միջոցառումը, որի ընթացքում ուշադրության արժանացան ԲՍԵ սպասարկման կենտրոնի խորհրդատուները:

Լավագույն աշխատակիցների ընտրության չափանիշներն էին՝ ներքին գաղտնի քվեարկություն, գաղտնի բաժանորդի գոհունակություն, կարգապահություն, ԲՍԵ չափանիշների կիրառում:

Մրցույթի արդյունքում 2014 թվականի նոյեմբեր ամսվա Ստեփանակերտի սպասարկման կենտրոնի լավագույն խորհրդատու ընտրվեց Գլխամասային գրասենյակի սպասարկման կենտրոնի խորհրդատու Նատալյա Հարությունյանը:

Միջոցառման ընթացքում ուշադրության արժանացավ նաև ավագ խորհրդատու Մարինե Գրիգորյանը, որն արժանացավ «հատուկ շնորհակալություն» մրցանակին: