Օգոստոս ամսվա “լավագույն աշխատակից”

Գնահատել աշխատակիցների ջանքերը՝ սա է յուրաքանչյուր հաջողակ կազմակերպության առաջնահերթ խնդիրներից մեկը:

Նույն կարգախոսով է շարժվում նաև Ղարաբաղ Տելեկոմը՝ հաճախակի կազմակերպելով միջոցառումներ, որոնք խրախուսում են աշխատակիցներին հասնել նորանոր բարձունքների:

Սեպտեմբերի 24-ին Ղարաբաղ Տելեկոմի Բաժանորդային սպասարկման ենթաբաժինը կազմակերպեց հերթական միջոցառում, որի ընթացքում ուշադրության արժանացան ԲՍԵ շրջանային սպասարկման կենտրոնի խորհրդատուները:

Միջոցառման ընթացքում օգոստոս ամսվա “լավագույն աշխատակից” ընտրվեց Քաշաթաղի շրջանի սպասարկման կենտրոնի խորհրդատու Կատրին Պետրոսյանը:

Ընտրությունը կատարվեց համաձայն հետևյալ չափորոշիչների` 

  • Բաժանորդների գոհունակություն
  • Կարգապահություն և հաճախելիություն
  • ԲՍԵ չափանիշների կիրառում

Կատրին Պետրոսյանը ստացավ հաղթողի վկայական և Ղարաբաղ Տելեկոմի հուշանվերներ:

Միջոցառման ընթացքում ուշադրության արժանացան նաև Մարտունու շրջանի վաճառքի ենթաբաժնի խորհդատու Լիանա Մկրտչյանը և Ասկերանի շրջանի վաճառքի ենթաբաժնի խորհրդատու Լենա Ղազարյանը, որոնք ստացան Ղարաբաղ Տելեկոմի “հատուկ շնորհակալություն” մրցանակը: