Մասնագետ

Ենթաբաժին` Տեղեկատվական համակարգեր

Բաժին` Արհեստագիտական և տեղեկատվական համակարգեր

Պաշտոնի նպատակը`

Ուսումնասիրել և ապահովել ինտերնետ բաժանորդների և անձնակազմի կողմից ներկայացված տեխնիկական հարցերի և խնդիրների լուծումը` ինտերնետ կապի որակյալ սպասարկումն ապահովելու նպատակով` ղեկավարության առաջադրանքների և  հրահանգների շրջանակներում:

Հիմնական գործառույթները.

Ինտերնետ բաժանորդների սպասարկում

  • Զանգի կենտրոնից փոխանցված ինտերնետ բաժանորդների բողոքների ընդունում, խնդիրների պատճառների բացահայտում և լուծում:

Գլխամասային գրասենյակի ներքին ցանցի սպասարկում   

  • Համակարգիչների տեղադրում: 
  • Օպերացիոն համակարգերի տեղադրում:
  • Թերությունների վերացում և համակարգիչների անխափան աշխատանքի ապահովում:

Հաշվետվություններ և փաստաթղթաշրջանառություն

  • Ամենամսյա հաշվետվության ներկայացում` ըստ ներքին ընթացակարգերի:

Այլ գործառույթներ  

  • Այլ բաժինների հետ աշխատանքային հարաբերությունների ապահովում:
  • Համապատասխան ստորաբաժանման այլ մասնագետի փոխարինում:

Որակավորումներ և ունակություններ.

  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն:
  • Windows XP, 7, 8, MS Office լավ իմացություն:
  • Բարձրագույն (բակալավր) տեղեկատվական արհեստագիտության ոլորտում:
  • 3-5 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական արհեստագիտության ոլորտում: