Վաճառքի և սպասարկման խորհրդատու (պահուստային)

Բաժին` Կոմերցիոն

Ենթաբաժին` Բաժանորդների սպասարկում

Ստորաբաժանում` Սպասարկման կենտրոն

Մարտակերտի շրջան, գ. Մատաղիս

 

Պաշտոնի նպատակը

Իրականացնել ընկերության հաճախորդների սպասարկումը և ծառայությունների վաճառքը` սպասարկման կենտրոնի անխափան աշխատանքը ապահովելու նպատակով, բաժանորդների սպասարկման ենթաբաժնի ընթացակարգերի և ղեկավարության հրահանգների շրջանակներում: 

 

Վաճառքի իրականացում

  • Անշարժ հեռախոսագծերով ինտերնետ ծառայությունների տրամադրում;:
  • Ինտերնետ ծառայության վերաբերյալ բոլոր տեսակի սարքերի վաճառք/տրամադրում:
  • Անշարժ, բջջային հեռախոսահամարների բոլոր ծառայությունների վաճառք, նշված ծառայությունների ակտիվացման և ապաակտիվացման կազմակերպում:
  • Լիցքավորման և Պրեմիում քարտերի վաճառքի իրականացում:

 

Ծառայությունների տրամադրում

  • Անշարժ, անլար, բջջային` կանխավճարային և հետվճարային, հեռախոսահամարների տրամադրում և հեռախոսահամարների հետ կապված գործարքների իրականացում` քարտի փախարինում, վերականգնում, ժամանակավոր անջատում, և այլն:
  • Հեռախոսահամարների ամսավճարների և միջքաղաքային հեռախոսազանգերի դիմաց վճարների իրականացում:

 

Տեղեկատվության տրամադրում հաճախորդներին

  • Բաժանորդներին նրանց հաշիվների, կանխիկ վճարումների, կարգավիճակի փոփոխության մասին տեղեկատվության տրամադրում:
  • Բաժանորդներին կանխավճարային քարտի բալանսի, կարգավիճակի, ժամկետների, սակագների մասին տեղեկատվության տրամադրում:
  • Բաժանորդներին նոր ծառայությունների և դրանց սակագնային պլանների մասին տեղեկացում` տրամադրելով համապատասխան թռուցիկներ:

 

Հաշվետվություններ և փաստաթղթաշրջանառություն

  • Դրամական միջոցների հաշվառում:
  • Օրական հաշվետվությունների կազմում, ներկայացում: 

 

Այլ գործառույթներ

  • Այլ բաժինների հետ աշխատանքային հարաբերությունների ապահովում:
  • Համապատասխան ստորաբաժանման այլ մասնագետի փոխարինում:

 

Որակավորումներ և ունակություններ

  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
  • MS Office ծրագրի լավ իմացություն
  • Միջնակարգ կրթություն