Ռոումինգ Հայաստանում և արտասահմանում

Այն հնարավորություն է տալիս մեր բաժանորդներին հեշտությամբ օգտվել բջջային կապի ծառայություններից այն օպերատորի ցանցում, որի հետ կնքված է միջազգային ռոումինգի պայմանագիր:

Ինչպե՞ս կատարել զանգ այն երկրում, որտեղ Դուք օգտվում եք ռոումինգից:

Հիշեք. Երբ Դուք օգտվում եք ռոումինգից որևէ արտասահմանյան երկրում, Ձեր բջջային գիծը միացվում է այդ երկրի բջջային օպերատորի ցանցին: Հետևաբար, եթե Դուք ուզում եք զանգ կատարել որևէ տեղական, բջջային կամ հաստատուն հեռախոսահամարի վրա, Ձեզ անհրաժեշտ է հավաքել Ձեր ընտրած կետի քաղաքային կամ ցանցի կոդը, այնուհետև՝ հեռախոսահամարը:

 

Ինչպե՞ս զանգել այլ երկիր, եթե Դուք օգտվում եք ռոումինգի ծառայությունից:

Ձեզ միայն անհրաժեշտ է հավաքել երկրի կոդը, այնուհետև տարածքի կոդը կամ բջջային ցանցի կոդը և հեռախոսահամարը:

Ինչպե՞ս միանալ Ղարաբաղ Տելեկոմի ռոումինգի ծառայությանը Հայաստանի կամ միջազգային երկրների հետ:

Եթե Ձեր գիծը ունի միջազգային ելք, հրավիրում ենք Ձեզ Ղարաբաղ Տելեկոմի բաժանորդի սպասարկման բաժին ռոումինգի ծառայությունը ակտիվացնելու համար: Բաժանորդը պետք է վճարի 35.000 դրամ երաշխիքային գումար:

Ռոումինգի միացումը ՀՀ -ում կատարվում է անվճար:

ՀՀ տարածքում հասանելի են հեռահաղորդակցության երեք օպերատորների ցանցեր` ՎիվաՍել, Յուքոմ և Բիլայն:

Հայաստանի տարածքում գործող ռոումինգի սակագներին Դուք կարող եք ծանոթանալ ստորև.

Օպերատոր

Սակագին

ՎիվաՍել

45 դրամ/րոպե

Յուքոմ

45 դրամ/րոպե

Բիլայն

45 դրամ/րոպե

  • Ռոումինգ ծառայությունն ակտիվացնելու կամ նախընտրած օպերատորի ցանցում գրանցվելու համար Ձեր հեռախոսի կարգավորումների մեջ ընտրե΄ք «բջջային ցանցեր» բաժինը և սեղմելով «ցանցի որոնում», ընտրե΄ք համապատասխան ցանցը:

Այլ երկրներում ռոումինգի սակագներին ծանոթանալու համար զանգահարե΄ք 111:

Ինչպե՞ս կատարել և ստանալ զանգեր, օգտվելով ռոումինգի ծառայությունից:

Եթե ժամանել եք արտերկիր և գտնվում եք բջջային օպերատորի ցանցում, որի հետ Ղարաբաղ Տելեկոմն ունի ռոումինգի պայմանագիր, հեռախոսը միացնելուց հետո այն ավտոմատ կերպով ընտրում է այդ օպերատորին, հակառակ դեպքում պետք է հեռախոսասարքի մենյուից ընտրեք համապատասխան օպերատորին: