Առցանց վճարում

Ղարաբաղ Տելեկոմը, մշտապես հոգալով ձեր ժամանակի և հարմարավետության մասին, ձեզ է ներկայացնում առցանց վճարման ավելի արդյունավետ համակարգ:

Ընկերության կողմից մատուցված հեռախոսակապի և համացանցի ծառայությունների վճարումներն առցանց իրականացնելու համար ձեզ անհրաժեշտ են միայն.

  • այցելել pay.kt.am կայքէջ, բացված պատուհանում մուտքագրել ձեր հեռախոսահամարը և այն գումարը, որը դուք ցանկանում եք վճարել,
  • սեղմել «հաստատել» կոճակը և բացված էջում լրացնել ձեր բանկային քարտի տվյալները,
  • այնուհետև ստուգել մուտքագրված տվյալները և սեղմել «վճարել» կոճակը:

Նշենք, որ վճարումները հնարավոր են իրականացնել ցանկացած բանկային քարտով՝ թողարկված Հայաստանում: