Շահի´ր 1,000,000 դրամ և բազմաթիվ այլ նվերներ

Հատուկ կանխավճարային բաժանորդների համար:

Մասնակցի´ր սեպտեմբերի 16-ին կայանալիք ՄԵԾ խաղարկությանը և շահիր´ 1,000,000 դրամ և բազմաթիվ այլ հիասքանչ նվերներ:

Մասնակցելու համար, պարզապես ակտիվացրու «ՍՈՒՊԵՐ» փաթեթը *222*1# հրահանգով: Այն ներառում է 10 րոպե ներցանցային խոսելաժամանակ 1 օրվա ընթացքում:

Պայմաններ 

  • Փաթեթի ակտիվացման արժեքը կազմում է 200 ՀՀ դրամ:
  • Փաթեթը հնարավոր է ակտիվացնել օրական մեկ անգամ:
  • Տրամադրված րոպեների, ինչպես նաև ակտիվացված փաթեթների քանակը ստուգելու համար հավաքիր *222#:
  • Փաթեթը կգործի ակտիվացման պահից սկսած և ինքնաբերաբար կապաակտիվանա օրվա վերջում՝ ժամը 23:59:59-ին:
  • Փաթեթը հասանելի է միայն կանխավճարային բաժանորդներին:
  • Փաթեթը չի գործում ռոումինգում:
  • Խաղարկությանը մասնակեցլու համար անհրաժեշտ է առաջարկի շրջանակներում «Սուպեր» փաթեթն ակտիվացնել 10 և ավելի անգամ:
  • Յուրաքանչյուր 10 ակտիվացումից շահելու հավանականությունը մեծանում է:
  • Ակտիվացված յուրաքանչյուր 10 փաթեթի համար մասնակցին կտրամադրվի հատուկ կոդ:
  • Խաղարկության մասնակիցների ցանկը կհրապարակվի Ղարաբաղ Տելեկոմի պաշտոնական կայքէջում սեպտեմբերի 15-ին:
  • Համաձայն տեղադրված ցանկի, յուրաքանյուր մասնակից նախապես կարող է տեղեկանալ իր անհատական կոդի/կոդերի մասին:
  • Կայքում ցանկի տեղադրման օրվանից սկսած խաղարկության մասնակիցները համարվում են սույն պայմաններին տեղեկացված և պարտավոր են պահպանել դրանք: Նշված պայմանների խախտման դեպքում մասնակիցը ենթակա է պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • Խաղարկության միջոցառմանը հրավիրված հյուրերի կողմից պատահականության սկզբունքով կընտրվեն հաղթողները:
  • Հյուրերի ներկայությամբ հաղթողի թեկնածուի հեռախոսահամարին կկատարվի հեռախոսազանգ, և նրանք կտեղեկացվեն հաղթանակի մասին:
  • Խաղարկության կազմակերպիչը պատասխանատու չէ հեռախոսազանգի արդյունքում բաժանորդի անհասանելի լինելու կամ անպատասխան մնալու հանգամանքների և դրա հետևանքների համար: Նշված հանգամանքների և դրա հետևանքների ռիսկը կրում է տվյալ բաժանորդը:
  • Տրամադրված րոպեները կակտիվացվեն բաժանորդի կողմից նշված ցանկացած կանխավճարային հեռախոսահամարին:
  • Խաղարկվող 1,000,000 ՀՀ դրամը կտրամադրվի հաղթողին հետևյալ տեսքով՝  500,000 ՀՀ դրամ կանխիկ և 500,000 ՀՀ դրամ բաժանորդի կողմից նշված ցանկացած կանխավճարային հեռախոսահամարին:
  • Կանխավճարային հեռախոսահամարին տրամադրված 500,000 ՀՀ դրամը վավեր է 6 ամիս ժամկետով և այն հնարավոր է օգտագործել ցանկացած կանխավճարային ծառայության համար:
  • Առաջարկն ակտիվ է հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ:

Երջանիկ հաղթողը կարող ես դառնալ հենց դու: Պարզապես բաց մի´ թող քո հնարավորությունը: Հաջողություն:

07:42 14/07/2017