ՏՏ Մասնագետ (Մարտակերտ, գ. Հաթերք)

Պաշտոնը`  Մասնագետ

Բաժին` Արհեստագիտական և տեղեկատվական համակարգեր

Ենթաբաժին` ՏԱ

Մարտակերտի մասնաճյուղ, գ. Հաթերք

Պաշտոնի նպատակը`

Ուսումնասիրել և ապահովել ինտերնետ բաժանորդների և անձնակազմի կողմից ներկայացված տեխնիկական հարցերի և խնդիրների լուծումը` ինտերնետ կապի որակյալ սպասարկումը ապահովելու նպատակով` ղեկավարության առաջադրանքների և հրահանգների շրջանակներում:

Հիմնական գործառույթները.

Ինտերնետ բաժանորդների սպասարկում`

  • Զանգի կենտրոնից փոխանցված ինտերնետ բաժանորդների բողոքների ընդունում, խնդիրների պատճառների բացահայտում և լուծում     

Ներքին ցանցի սպասարկում`

  • Համակարգիչների տեղադրում
  • Օպերացիոն համակարգերի տեղադրում
  • Թերությունների վերացում և համակարգիչների անխափան աշխատանքի ապահովում

 

Տեսախցիկների սպասարկում`

  • Տեսախցիկների տեղադրում 
  • Տեսախցիկների աշխատունակության ամենօրյա ստուգում և թերությունների վերացում 
  • Տեսախցիկների ծրագրերի թարմացում 

 

Հաշվետվություններ և փաստաթղթաշրջանառություն`

  • Հաշվետվությունների ներկայացում` ըստ ներքին ընթացակարգերի 

Այլ գործառույթներ`

  • Այլ բաժինների հետ աշխատանքային հարաբերությունների ապահովում
  • Համապատասխան ստորաբաժանման այլ մասնագետի փոխարինում

 

Որակավորումներ և ունակություններ`

  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
  • Windows XP, 7, 8, MS Office (լավ իմացություն) 
  • Բարձրագույն կրթություն (բակալավր) տեղեկատվական արհեստագիտության ոլորտում
  • 3-5 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական արհեստագիտության ոլորտում