Իրականացման ենթաբաժնի տնօրեն

Պաշտոնը` Իրականացման ենթաբաժնի տնօրեն 

Բաժին` Տեխնիկական և տեղեկատվական համակարգերի բաժին

Ենթաբաժին` Իրականացման ենթաբաժին

 

Պաշտոնի նպատակը`

Պլանավորել, կազմակերպել և վերահսկել իրականացման ենթաբաժնի գործընթացները պլանավորման ենթաբաժնի կողմից ներկայացված հատուկ նախագծերի իրականացումը ապահովելու նպատակով` ընկերության ներքին կանոնակարգերի և տնօրինության որոշումների շրջանակներում:

 

Հիմնական գործառույթները`

Անձնակազմի ղեկավարում`

  • Անձնակազմի ճիշտ բաշխում ամենօրյա նախագծերի իրականացման համար
  • Անձնակազմի ապահովում բոլոր տեսակի տեղեկություններով և փաստաթղթերով
  • Անձնակազմի արդյունավետության վերահսկում
  • Կատարված աշխատանքի որակի ստուգում
  • Անձնակազմի ուսուցում`նոր տեխնոլոգիաների և ծառայությունների հետ համատեղ քայլելու համար

Նախագծերի ղեկավարում`

  • Նախագծերի դասակարգում` ըստ առաջնահերթության
  • Նախագծերի համար անհրաժեշտ ապրանքանյութերի առկայության ստուգում  
  • Բյուջեի շրջանակներում նախագծի իրականացման ստուգում
  • Առաջացած խնդիրների լուծում 

Աշխատանքի որակի բարձրացում`

  • Անհրաժեշտ գործիքների առկայության ապահովում
  • Իրականացված նախագծի վերանայում և տեխնիկական փաստաթղթերի պատրաստում

Հաշվետվություններ

  • Նախագծի իրականացման համար ծախսված ապրանքանյութերի վերաբերյալ հաշվետվության ներկայացում:
  • Ամենամսյա, եռամսյակային և ամենամյա հաշվետվության ներկայացում ենթաբաժնի ավարտված, ընթացիկ, սառեցված և պլանավորված գործնեության վերաբերյալ

 

Որակավորումներ և ունակություններ`

  • Անգլերեն լեզվի լավ իմացություն,
  • Տեխնիկական գիտելիքներ (էլեկտրականություն, էլեկտրամեխանիկա, հեռահաղորդակցում),
  • MS Office լավ իմացություն
  • Բարձրագույն ճարտարագիտական կրթություն հեռահաղորդակցման ոլորտում
  • 3-5 տարվա աշխատանքային փորձ ճարտարագիտական ոլորտում, որից 2-3 տարի ղեկավարի պաշտոնում