Ղարաբաղ Տելեկոմը հերթական անակնկալը մատուցեց իր աշխատակիցներին

Հունիսի 17-ին Ղարաբաղ Տելեկոմը հերթական անակնալը մատուցեց իր աշխատակիցներին՝ այս անգամ ուշադրության արժանացնելով ԲՍԵ Զանգի կենտրոնի խորհրդատուներին:

Նպատակ ունենալով բարձրացնել անձնակազմի աշխատանքային ոգին և  գնահատել նրանց ջանքերը՝ Ղարաբաղ Տելեկոմը հայտարարեց մայիս ամսվա «լավագույն աշխատող» մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչվեց Գայանե Աղաջանյանը:

Ընտրությունը կատարվեց համաձայն հետևյալ չափորոշիչների` 

  • Ներքին գաղտնի քվեարկություն
  • Բաժանորդների գոհունակություն
  • Կարգապահություն և հաճախելիություն
  • Ձայնագրություն/ ԲՍԵ չափանիշներին համապատասխան

Գայանե Աղաջանյանը ստացավ հաղթողի վկայական և Ղարաբաղ Տելեկոմի հուշանվերներ:

Ընկերությունն արժևորում և բարձր է գնահատում իր աշխատակիցների ջանքերը: