Շարադրությունների մրցույթ

Յուրաքանչյուր լեզու յուրահատուկ է և արտացոլում է իր երկրի սեփական մշակույթը, սովորույթները, ինքնությունը:

Փետրվարի 16-ին Ղարաբաղ Տելեկոմը իր աշխատակիցների համար հայտարարեց շարադրությունների մրցույթ «Հայոց լեզուն հազարագանձ» թեմայով:

Տարբեր բաժինների աշխատակիցներ մասնակցություն ունեցան մրցույթին: Ներկայացվել էր 14 աշխատանք: Հանձնաժողովի կողմից մանրակրկիտ ստուգումներից հետո ընտրվեց լավագույն աշխատանքը և հաղթող ճանաչվեց Կարինե Պետրոսովան (Կոմերցիոն վաճառքի մասնագետ):


Հաղթողին պարգևատրեցին նվերով և շնորհակալագրով:

Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ: